Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Մարդիկ հոգնել են

Մարդիկ հոգնել են
05.05.2024 | 10:53

Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից։
Մարդիկ հոգնել են կաբինետային ոչնչությունների՝ ոչինչ չասող բառակույտերից։
Մարդիկ հոգնել են հայի համազգեստ հագած չհայերից։
Մարդիկ հոգնել են ազգային նվաստացման ամենօրյա չափաբաժիններից։
Մարդիկ հոգնել են ու զզվել են։
Մարդիկ հույս են ուզում։
Ընդամենը պետք է մարդկանց մոտ ձևավորել համոզմունք, որ հենց սա՛ է իրենց տենչած հույսը։
ՈՒ դրա թիվ մեկ գրավականը անկեղծությունն է։
ՈՒ դրա թիվ երկու գրավականը անձնական շահի ստորադասումն է։
ՈՒ դրա թիվ երեք գրավականը հաստատակամությունն է։
Աստված օգնական:

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 1535

Մեկնաբանություններ